Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 17-ին որոշում է կայացրել Ջրային տնտեսության պետական կոմիտեին 495 մլն դրամ հատկացնելու մասին: Ջրտնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանի խոսքով, այդ գումարն անհրաժեշտ է ոռոգման ընկերություններում հավելյալ ծախսերի ֆինանասավորման համար, որոնք արվել են 2015-ի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սուբսիդավորման նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ խոսքը 6,93 դրամի մասին է (այս չափով է բարձրացել էլեկտրաէներգիայի սակագինը): «2015-ի բյուջեում մենք այս տարբերությունը չէինք նախատեսել, այս գումարը, պարոն Հարությունյան, պիտի ծախսվի հենց էլեկտրաէներգիայի վրա, ոչ մի դրամ չպիտի ծախսվի ուրիշ որեւէ բանի վրա», - ընդգծել է Աբրահամյանը:



























