Իշխանությունը «փիառ»-ի ժամանակ չունի, նրանք պետք է գործով զբաղվեն: Այս մասին, այսօր դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, որքան մոտենան 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, այնքան քաղաքական պայքարն ավելի սուր է դառնալու, եւ դա նորմալ է:
«Ես ողջունում եմ բնական զարգացումները: Քաղաքականության մեջ կա նաեւ «փիառ»-ի տարր, եւ բոլոր կուսակցությունները ցանկանում են լավ իմաստով մնալ ջրի երեսին: Իշխանությունը ժամանակ չունի, պետք է գործով զբաղվի»,-ասել է Շարմազանովը:



























