Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 17-ի իր նիստում որոշում է կայացրել աջակցություն հատկացնել Արարատի մարզի սահմանամերձ Պարույր Սեւակ գյուղի բնակիչներին՝ գազի եւ էլեկտրաէներգիայի վարձի մասնակի փոխհատուցման, ինչպես նաեւ հողի հարկի ու գույքահարկի ամբողջական փոխհատուցման տեսքով:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Վաչե Տերտերյանի խոսքով, այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակաշրչջանի համար նախատեսվում է 50 տոկոսով փոխհատուցել գազի վարձը (մինչեւ 30 խմ) եւ 50 տոկոսով փոխհատուցել էլեկտրաէներգիայի վարձը (մինչեւ 120 կ/վտ):