ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանխատեսում է, որ գալիք տարի Ուկրաինայի հետ տնտեսական հարաբերությունները կվատթարանան։

«Ցավոք, հունվարի 1-ից մենք Ուկրաինայի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացում են կանխատեսում, քանի որ ստիպված ենք որոշում կայացնել, որի համաձայն՝ Ուկրաինայի հետ մենք այլեւս ազատ առեւտրի գոտու անդամներ չենք լինելու»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում Ուկրաինայի դեմ որեւէ պատժամիջոց կիրառել, սակայն ազատ առեւտրի գոտու պայմանագրի կասեցման պատճառով Ուկրաինան կզրկվի արտոնություններից։

«Ռուսաստանը որեւէ պատժամիջոց չի կիրառելու։ Ուկրաինային չեն տրամադրվելու ավելի վատ պայմաններ, քան ՌԴ մյուս արտասահմանյան գործընկերների համար»,- ասել է Պուտինը։