Ռուսաստանը Սիրիայում պատերազմ չի սկսել։ Մենք առանձին գործողություններ ենք իրականացնում, որոնք բյուջեի համար լուրջ ծանրաբեռնվածություն չեն ներկայացնում։ Այս մասին ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նշել է, որ ռազմական զորավարժությունների ծախսերը մասամբ վերաուղղորդվել են Սիրիայում ԶՈւ գործողություններին, դա բյուջեի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ներկայացնում։

Նա հայտնել է, որ Ռուսաստանին հաջողվում է միավորել Սիրիայի բանակի եւ Սիրիայի զինված ընդդիմության ջանքերը ԻՊ-ի դեմ պայքարում։

Հիշեցնելով, որ Սիրիայի բանակի եւ զինված ընդդիմության մի հատվածի միավորումը ԻՊ-ի դեմ Ֆրանսուա Օլանդի գաղափարն է եղել՝ Պուտինը նշել է. «Դա մեզ մասամբ հաջողվում է անել»։