Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նախօրեին փակման գնի համեմատ աճել է 61 կոպեկով եւ հասել 71 ռուբլու: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 18 կոպեկով եւ ասել 77,01 ռուբլու:

Նավթի գինը 37 դոլար է՝ մեկ բարելի դիմաց, ինչը կարող է բացասաբար ճնշում գործադրել ռուբլու վրա: Այս մասին նշել է Ռուսաստանի եւ ԱՊՀ ING բանկի գլխավոր տնտեսագետ Դմիտրի Պոլեվոյը:

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0մ88 տոկոսով՝ հասնելով 37,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ռուսաստանի ԿԲ-ն բարձրացրել է դոլարի պաշտոնական փոխարժեքը եւ պաշտոնապես նվազեցրել եվրոյի փոխարժեքը դեկտեմբերի 18-ի համար: