ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Դոնբասում իրավիճակի եւ Մինսկի համաձայնագրերի կատարման մասին ուկրաինացի լրագրողի հարցին, նշել է, որ Ռուսաստանը երբեք չի ասել, որ Դոնբասում չկան մարդիկ, որոնք զբաղվում են կոնկրետ ռազմական հարցերի լուծմամբ։

«Սակայն դա չի նշանակում, որ այնտեղ կանոնավոր ռուսական զորքեր կան։ Զգացեք տարբերությունը։ Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության սրման մեջ, բայց հակամարտության լուծումը չպետք է լինի Ուկրաինայի հարավ-արեւելքում մարդկանց ոչնչացման հաշվին»,- ասել է Պուտինը։