«Նոր Հայաստան» ճակատի այսօր՝ դեկտեմբերի 17-ին Էջմիածնում կազմակերպած հավաք-հանդիպումը տեղի է ունեցել նախորդ օրը Սյունիքում տեղի ունեցածի սցենարով: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը»:

«Այս անգամ հանդիպումը խոչընդոտելու փորձ են արել որպես ԵԿՄ-ի Էջմիածնի ներկայացուցիչ հանդես եկած մի կին եւ նրան միացած մի խումբ անձինք:

Ինչպես նախորդ օրվա ընթացքում, այսօր նույնպես ոստիկանները հանցավոր անգործություն են դրսեւորել եւ միայն բախման վտանգ առաջանալու դեպքում են միջամտելու փորձ արել, սակայն այդ միջամտությունը գլխավորապես եղել է իմիտացիոն բնույթի»,-ասված է հայտարարության մեջ: