ՀՀ նախագահը 2-րդ նախագահական ժամկետից հետո՝ 2018թ.,  ինքը կորոշի իր ապագան։ Այս մասին դեկտեմբերի 17-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ պարզ է մեկ բան. Սերժ Սարգսյանը եղել է եւ դեռ երկար ժամանակ լինելու ՀՀԿ ղեկավարը։ Կուսակցությունը դրա համար կանի ամեն բան։ Հարցին, թե ինչ պաշտոն նա կորոշի զբաղեցնել դրա հետ մեկտեղ, Շարմազանովը պատասխանեց. «Երբ ժամանակը գա, նախագահն այդ մասին կասի։ Որոշողը ես չեմ։ Բայց մենք հպարտ ենք, որ նրա թիմում ենք, եւ ես ինքս հպարտ եմ, որ ես նման իմաստուն ղեկավար ունեմ»։