«Երեւանյան Ամանորի վազք» բարեգործական վազքի անցկացմամբ պայմանավորված` սույն թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչեւ 13:30-ը, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտի երթեւեկությունը Ծովակալ Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա, ինչպես նաեւ Կիեւյան եւ Լենինգրադյան փողոցներից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա տանող ճամապարհահատվածներում:
Երեւանի քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:




























