Ռուսական կողմը 3,5 մլրդ դոլար չի ներդրել Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի մեջ, թուրքական կողմի հետ այդ նախագծի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին մեծ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը 3,5 մլրդ դոլար չի ներդրել «Ակկույու» էլեկտրակայանի մեջ, այդ նախագծի վերաբերյալ հարցը պիտի որոշվի կորպորատիվ մակարդակում: Դա զուտ առեւտրական հարց է, եւ մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել, որը վնասեր մեր տնտեսական շահերին: Դա «Ռոսատոմի» եւ իր գործընկերների որոշելիքն է», - ասել է ՌԴ նախագահը, մեջբերում է ՏԱՍՍ-ը:



























