Հայաստանում զինվորական ստաժը կկրկնապատկեն մարտական հերթապահության համար: «Պետական թոշակների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը դեկտեմբերի 17-ին ընդունվել է երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ  90 «կողմ» եւ 4 «ձեռնպահ» ձայնով, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:

Օրինագծի համաձայն, կադրային զինվորականների ստաժը կկրկնապատկվի, այդ թվում նաեւ շտապ ծառայության ընթացքում մարտական հերթապահության համար, եթե նախկինում ունեցել են նման բան: