Օբյեկտիվորեն իդեալական բյուջեներ չկան եւ չեն լինի։ Այս մասին Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստում ասել է վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխանցում է «112 Ուկրաինան»։

«Օբյեկտիվորեն իդեալական բյուջեներ չկան եւ չեն լինի։ Սակայն ես հույս ունեմ, որ 2016թ. բյուջեն կլինի արդյունավետ եւ արդարացի այն դեպքում, եթե Ուկրաինայի խորհրդարանը այսօր որոշում կայացնի լսել բյուջեի քննարկումները»,- ասել է Յացենյուկը։

Նախարարների կաբինետը բյուջեն եւ հարկային բարեփոխումների նախագիծը դեկտեմբերի 11-ին դրել էր Ռադայի քննարկմանը։