Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել սուպերզբոսանավերի սեփականատերերի թվով, գրում է The Times թերթը` վկայակոչելով Boat International ամսագրի տվյալները:

Հաշվարկների համաձայն, ցուցակում ընդգրկված 108 սուպերզբոսանավից 18-ը ռուսաստանցիների են պատկանում:

Վարկանիշի երկրորդ տեղում ամերիկացիներն են  16 սուպերզբոսանավով, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Սաուդյան Արաբիան  10 համանման նավով: Մեկ սուպերզբոսանավից ավելի ունեն Հունաստանի, Դուբայի, Աբու Դաբիի, Կատարի, Ուկրաինայի, Հնդկաստանի ու Օմանի քաղաքացիները: 

Պարբերականի տվյալներով, վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհում  55 սուպերզբոսանավ է կառուցվել, ինչը  17 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ նման նավերը ստեղծված են մեծ հեռավորությունների նավարկությունների համար եւ նրանց առավելությունն այն է, որ կարող են զբոսանքներ կատարել բարդ պայմաններում:  

Նշվում է, որ ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի նավը, որի երկարությունը   162,5 մ է կազմում, երկրորդ տեղն է զբաղեցրել ամենամեծ զբոսանավերի թվով: Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վիկտոր Ռաշնիկովի 140 մետրանոց նավը իններորդ տեղում է հայտնվել, գրում է   Gazeta-ն: