Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդով փողոցի հատման կետում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, 07:00-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ըստ Քննչական կոմիտեի՝ վրաերթի ենթարկված քաղաքացին Սամվել Գրիգորյանն է: Հետիոտնը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելը:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է քննություն: Գործով մեղադրյալ դեռեւս չկա, կա միայն կասկածյալ, որի անունը Քննչական կոմիտեից մեզ չհայտնեցին:
Ըստ shamshyan.com-ի՝ վրաերթի ենթարկված հետիոտնը հաշմանդամ է եղել, եւ փողոցը հատելիս է եղել թույլատրելի հատվածից:



























