Սիրիան չեղարկել է Թուրքիայի հետ անվիզա տեղափոխության համաձայնագիրը, որը հարեւան երկրների միջեւ կնքվել էր 2009թ.։ Այս մասին ասված է Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։
«Այս քայլը ձեռնարկվել է՝ ի պատասխան Անկարայի գործողությունների, որը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի քաղաքացիների համար անվիզա ռեժիմը չեղարկելու մասին»,- ասված է փաստաթղթում։
«Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը հավատարիմ է ազգային ինքնիշխանության սկզբունքներին եւ որպես պատասխան միջոց է ընդունել Թուրքիայի քաղաքացիների համար անվիզա մուտքի թույլտվությունը չեղարկելը»,- ասված է փաստաթղթում։




























