ՀՀ խորհրդարանում սկսել են քննարկել Եվրասիական հակաճգնաժամային հիմնադրամի վարկը։
Ինչպես դեկտեմբերի 17-ին ասել է ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, միջոցները հատկացվում են Հայաստանի բյուջետային աջակցության համար, մասնավորապես պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար։
Միջոցները կտրամադրվեն 2015-2017թթ. 100 մլն դոլար տրանշերով, 2.1 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 20 տարի ժամկետով, որից 10-ը արտոնյալ պայմաններով։ Միջոցները նախատեսված են պետական ֆինանսների, ԿԲ գումարա-վարկային քաղաքականության եւ էներգետիկ ոլորտների բարեփոխումների համար։ Այդուհանդերձ վարկը նպատակային չէ։




























