Հայաստանին վարկեր պետք են, պետք չի դրանք մսխել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ Եվրասիական հակաճգնաժամային հիմնադրամից 300 մլն դոլարի վարկային պայմանագրի քննարկման ժամանակ:

«Ես դեմ չեմ արտաքին վարկերին, հակառակը, բազմիցս նախկինում ասել եմ, որ մեր երկրին պետք է տարեկան մի քանի մլրդ դոլար, որպեսզի հանրապետությունում փողեր պահպանվեն, բայց հասարակությունը չի հվատում: Եկեք ընդունենք դա ու խոստանանք, որ վարկերն արդյունավետ են օգտագործվելու: Արդյունքում մենք միայն ավելացնում ենք պետական պարտքը եւ մոտեցնում ռիսկային նիշին»,-նշել է Մելքումյանը: