Դե ֆակտո գոյություն չունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն կարող սեփական նպատակներով օգտագործել ԲՀԿ ռեսուրսները։ Այս մասին խորհրդարանում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
«Այս դահլիճում 2 օր շարունակ փաստացիորեն արդեն գոյություն չունեցող քաղաքական ուժերը թիրախի տակ են առել ԲՀԿ-ին։ Հավանաբար, որպեսզի Նոր տարվա նախաշեմին իրենց ընդդիմություն զգան։ Իսկ իրականում նրանց հովանավորում է իշխանության այս կամ այն ներկայացուցիչը։
Ես հասկանում եմ, որ ուրիշ քաղաքական ուժերին քննադատելը նրանց համար հետաքրքիր է, սակայն դա նրանց բոնուսները չի մեծացնի։ Իսկ առհասարակ «իշխանությունը վատն է», «իշխանությունը պետք է հեռանա» գնահատականներով ժողովրդին այլեւս չես զարմացնի»,- ասել է նա։
Նշոնք, որ ԲՀԿ ակնարկը վերաբերում էր «Ժառանգության» ներկայացուցիչներին, որոնք այս շաբաթ հայտարարել էին, թե ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում է գործադրվում։




























