300 մլն դոլար վարկը կծածկի Հայաստանի պետական բյուջեի կատարողականի ռիսկերը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին խորհրդարանում ասել է ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով 2015-2017թթ. եվրասիական հակաճգնաժամային ֆոնդի կողմից 300 մլն դոլար վարկ տրամադրելուն։

Նա հիշեցրել է, որ բյուջեին էական ռիսկեր չեն սպառնում, սակայն չի կարելի չնկատել եկամուտների որոշակի պակասը։ Իհարկե կա նաեւ ծախսերի տնտեսում, իսկ որոշները հետաձգվել են։ Սակայն կան ռիսկեր։ Նույն պետական պարտատոմսներով պլանային ցուցանիշները կատարել միգուցե չհաջողվի։ Այդ պատճառով վարկը օգտակար կլինի այդ ռիսկերի չեզոքացման համար»,- նշել է Ջանջուղազյանը։