Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՄԼԴԿ) առաջնորդ, նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, որը մեղադրվում է կաշառակերության համար, կալանված կմնա մինչեւ 2016-ի հունվարի 13-ը: Նման որոշում է կայացրել Քիշնեւի Վերաքննիչ դատարանը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է դատախազ Ադրիանա Բեցիշորը, «մեղադրող կողմը շարունակում է վկաների հարցաքննությունն ու ապացույցների հավաքումը»: Փաստաբան Իգոր Պոպան այսօր հայտնել է, որ այդ գործընթացը խախտումներով է անցնում, իսկ «վկաների վրա ճնշում է գործադրվում»: Նրա խոսքով, Ֆիլատը հրաժարվել է ներկա լինել այսօրվա նիստին: Պաշտպանությունը պնդում է, որ քաղաքական գործչին տեղափոխեն տնային կալանքի, որովհետեւ «մինչեւ դատարանի որոշումը նրան կալանքի տակ պահելը բացառիկ միջոց է համարում»:
Ֆիլատը մեղադրվել էր ֆինանսական մեքենայությունների համար եւ ձերբակալվել հոկտեմբերի 15-ին, հենց խորհրդարանի շենքում: Նրան հանցակից են համարում երկրի բանկային համակարգից 1 մլն դոլար դուրս բերելու աղմկահարույց դեպքին:




























