ԱՄՆ-ը մեծացրել է Թուրքիայի վրա ճնշումը՝ նպատակ ունենալով Իրաքից դուրս բերել նրա զինված ուժերը։
Իրաքի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն աջակցություն է հայտնել իրաքյան կողմին Թուրքիայի կողմից ինքնիշխանության ոտնահարման հարցում։ Բայդենը Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիին հայտնել է, որ Թուրքիան Մոսուլում ուժեր է կենտրոնացրել առանց Իրաքի կառավարության հետ նախապես համաձայնեցնելու, գրում է Foxnews-ը։
Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետը պահանջել էր, որպեսզի Թուրքիան անհապաղ դուրս բերի իր ուժերը Իրաքի տարածքից։ Սակայն Թուրքիան պնդում է, որ լրացուցիչ զինված ուժերն անհրաժեշտ են ԻՊ գրոհներից պաշտպանվելու համար։




























