Գերմանիան կցանկանար Մեծ Բրիտանիային Եվրամիության կազմում տեսնել, սակայն դեմ է միության հիմնարար սկզբունքների փոփոխությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մաիսն հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք մեր կողմից ցանկանում ենք Մեծ Բրիտանիային պահել ԵՄ-ի կազմում, սակայն, միաժամանակ, մտադիր չենք սահմանափակել ԵՄ հիմնարար սկզբունքները՝ խտրականության բացակայությունը, տեղաշարժի ազատությունը»,- հաղորդել է Մերկելը:
Նրա խոսքով, այդ հարցի շուրջ բաց քննարկում կանցկացվի:




























