Բրյուսելն ու Լոնդոնը կարող են փոխզիջման հասնել Եվրամիության բարեփոխման հարցում: Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Նշենք, որ Լոնդոնը շարունակում է պնդել, որ ուժեղացվի իր ինքնիշխանությունը մի շարք ուղղություններով, այդ թվում աշխատուժի տեղաշարժը եւ օտարերկրացիների համար բրիտանական սոցիալական համակարգի մատչելիությունը:

Բրիտանական հարցը գագաթնաժողովի օրակարգում երկրորդն է միգրացիայից հետո: Առաջնորդները պետք է քննարկեն Քեմերոնի պահանջները, որոնց իրականացման դեպքում Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ կտա քվեարկել 2017թ. հանրաքվեում՝ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամությունը պահպանելու օգտին:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ աշխատանքային ընթրիքի ընթացքում այդ հարցը կքննարկվի, միաժամանակ նկատել է, որ շատ հարցերում իրենք դեռ հեռու են համաձայնության գալուց, քանի որ խաղադրույքները շատ բարձր են: