Լոս Անջելեսի կինոթատրոններից մեկում հարյուրավոր մարդկանց են տարհանել «Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր սերիայի ցուցադրության ժամանակ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով TMZ-ն:
Ֆիլմի ցուցադրությունը դադարեցվել է 30-րդ րոպեին, կինոթատրոնի աշխատակիցները ներկաներին խնդրել են «անվտանգության նկատառումներից ելնելով» վերադառնալ տուն:
Ավելի ուշ պարզվել է, որ այցելուներից մեկը պատահաբար սեղմել էր տագնապի կոճակը:




























