Նավթի համաշխարհային գները վեր ու վար են անում. Այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Մասնավորապես, Նյու Յուրքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,57 տոկոսով՝ հասնելով 34,75 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,13 տոկոսով՝ հասնելով 37,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: