Եվրամիությունն իր սահմանապահ ծառայությունը կստեղծի: Այդ որոշումը կայացվել է Բրյուսելում ԵՄ գագաթաժողովից ժամանակ: ԵՄ անդամ երկրների ղեկավարները հաստատել են սահմանապահ եւ առափնյա անվտանգության նոր գործակալություն ստեղծելու Եվրահանձնաժողովի առաջարկը:

«Առանց արտաքին սահմանների պաշտպանության մենք կձախողվենք որպես քաղաքական միավոր: Բայց հիմա մենք այդ հարցին կարող ենք լավատեսորեն նայել, որովհետեւ բոլոր առաջնորդները համաձայնել են պաշտպանել արտաքին սահմանները: Դրա հետ կապված մենք որոշել ենք շտապ քննարկելի սահմանապահ գործակալություն ստեղծելու առաջարկությունը»,-հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, հաղորդում է RG-ն:

Նոր ծառայությունը կստեղծվի գործող Frontex գործակալության հիմքի վրա: Նոր գործակալության սահմանապահների թիվը կկազմի մոտ 1,5 հազար մարդ: