ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատի մարտիկների խումբը, որը մեկ շաբաթ է գտնվում է Լիբիայում, լքել է երկրի տարածքը՝ ընդունող կողմի պահանջով, հաղորդում է The Guardian-ը:
«Ամերիկացի զինծառայողները Լիբիա են ժամանել դեկտեմբերի 14-ին՝ Լիբիայի ազգային բանակի իր գործընկերների հետ հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու եւ կապերն ընդլայնելու համար: Սակայն երբ արդեն նարնք Լիբիայում էին, տեղի անվտանգության ուժերը պահանջել են նրանց հեռանալ երկրից: Կոնֆլիկտից խուսափելու համար ամերիկացի զինվորականները հեռացել են, միջադեպեր չեն գրանցվել»,-հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, հաղորդում է Gazeta-ն:
Նրա խոսքով, ամերիկացիների Լիբա ժամանելը համաձայնեցված է եղել Լիբիայի իշխանությունների հետ:




























