Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիս գյուղի տարածքում դեկտեմբերի 17-ին երկու մեքենա եւ մեկ մարդատար ավտոբուսի բախման հետեւանքով տուժած 4 քաղաքացիներից 3-ը դուրս են գրվել Արտաշատի բժշկական կենտրոնից, իսկ ավտոբուսի վարորդը վիրահատվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, NEWS.am-ին հայտնեցին Արտաշատի բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիս գյուղի տարածքում դեկտեմբերի 17-ին, իրար են բախվել երկու մեքենա եւ մեկ մարդատար ավտոբուս: Վթարից տուժած 4 քաղաքացիներ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:




























