Թուրքիայի Վան նահանգում դեկտեմբերի 18-ի առավոտյան զինվորականներին տեղափոխող «Կոբրա» տիպի զրահամեքենայի շրջվելու հետեւանքով 7 զինվորական է վնասվածքներ ստացել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Վանի Գյուրփընարի շրջանում զորամասից դեպի ուղեկալ հերթափոխի զինվորականներին տեղափոխող մեքենան ճանապարհին կորցրել է կառավարումը եւ շրջվել։

Վնասվածքներ ստացած 7 զինվորականներին տեղափոխել են Վանի պետական հիվանդանոց։