Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանով ձեռքը եւ ոտքը կորցրած քաղաքացին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի 61-ամյա Արտավազդ Կարապետյանն է: Նրան տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն: NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցից տեղեկացրին, որ այս պահին Արտավազդ Կարապետյանին վիրահատում են:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանով 2 մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնել էր, որ Բաղանիսի բնակիչներն արգելված գոտին անցել են՝ գետի բերած ավազը տեղափոխելու եւ շինարարության նպատակով օգտագործելու համար:



























