Երեւանյան հյուրանոցներից մեկում դեկտեմբերի 17–ի գիշերը ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ NEWS.am–ին հայտնի է դարձել, որ «Չերրի» հյուրանոցի համարներից մեկում կանայք են միմյանց ծեծել։ Երկու կին, որոնք գտնվել են միաժամանակ մի համարում, վիճաբանել են միմյանց հետ, որը վերածվել է թեժ ծեծկռտուքի։
Նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Կանանց վիճաբանությունը հասել է իրավապահներին։ Հանգամանքները պարզվում են։




























