Սիրիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են  2016-ի առաջին կեսին: Այդ մասին հայտնել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միկդադը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Հույս ունենք, որ ընտրությունները տեղի կունենան 2016-ի առաջին կեսին», — ասել է նա:

Խոսելով երկրում հնարավոր նախագահական ընտրությունների մասին` Միկդադը նշել է, որ Սիրիայի ներկայիս ղեկավարին` Բաշար Ասադին ընտրել են` նրա նկատմամբ երկրի ժողովրդի մեծ վստահությամբ եւ մի շարք երկրների հայտարարությունները նախագահի փոփոխության անհրաժեշտության մասին ՍԱՀ-ում դիտարկում են որպես  «ահաբեկիչների հետ միավորում երկրի ղեկավարության վրա ճնշում գործադրելու նպատակով»: