Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընտանիքի բարեկամ Սուլեյման Ֆրանժեն հայտնել է, որ մտադիր է մասնակցել Լիբանանի նախագահական ընտրություններին, հաղորդում է Reuters-ը:

Չնայած այս հայտարարությանը, որը Ֆրանժեն արել է տեղի հեռուստաալիքներից մեկի եթերում, նա պաշտոնապես չի ներառվել նախագահական մրցավազքում, հաղորդում է Gazeta-ն:

Ֆրանժե կրտսերը, երկրի նախկին նախագահի թոռը, ավելի վաղ զբաղեցրել է ՆԳ նախարարի պաշտոնը: Հաղորդվում է, որ նա մանկուց բարեկամական կապ ունի Ասադի ընտանիքի հետ, երբ երկու երկրների նախագահները հանդիպում էին որսորդության գնալու համար: