Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչը 50-ամյա Արշալույս Սահակյանն է: NEWS.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ այս պահին Արշալույս Սահակյանին վիրահատում են: Արշալույսը պայթյունի հետեւանքով կորցրել է ոտնաթաթը, նրան հիվանդանոց տեղափոխել են շոկային վիճակում: 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանով 2 մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնել էր, որ Բաղանիսի բնակիչներն արգելված գոտին անցել են՝ գետի բերած ավազը տեղափոխելու եւ շինարարության նպատակով օգտագործելու համար:

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով, ականի պայթյունից տուժածներ Արտավազդ Կարապետյանն ու Արշալույս Սահակյանը հարեւաններ են: