Մեծ Բրիտանիան նախատեսում է 20 հազար փախստական ընդունել, սակայն նրանցից քրիստոնյաները կարող են բախվել խտրականության եւ մնալ առանց ապաստանի, գրում է The Telegraph թերթը՝ վկայակոչելով կարդինալ Վինսենթ Նիքոլսի հայտարարությունը:

Նա դա բացատրել է նրանով, որ բնակարանները տրամադրվում են այն փախստականներին, որոնք գրանցվում են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունում, մինչդեռ քրիստոնյաների մեծ մասն այդ ընթացակարգը չեն անցնցում եւ միանգամից դիմում են կրոնական կենտրոններ, հաղորդում է Gazeta-ն:

Նման մտավախություններ է արտահայտել նաեւ արքայազն Չարլզը: Նա հավելել է, որ ներկայումս «քրիստոնեությունը գտնվում է անհետացման սպառնալիքի տակ»՝ կապված ահաբեկչության վտանգի հետ:

«Ինչին էլ հավատան լվացած ուղեղներով գրոհայինները, քրիստոնեությունը օտարերկրյա կրոն չէ: Այն 2 հազար տարի եղել է Մերձավոր Արեւելքի հարուստ ներկապնակի մի մասը»,-հայտարարել է Չարլզը: