Ներգաղթյալները դեկտեմբերի 17-ին ֆրանսիական նավահանգստային Կալե քաղաքի կողմից հարձակվել են Եվրոթունելի վրա, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Local-ին:
Ոստիկանության տվյալներով, 800-ից 1000 անօրինական ներգաղթյալ փորձել է Մեծ Բրիտանիա հասնել:
Ներգաղթյալների գործողությունները խանգարել են տրանսպորտի երթեւեկությանը:
«Երբ ներգաղթյալները մոտեցան թունելին, նրանցից մի քանիսը փորձեցին դանդաղեցնել տրանսպորտի շարժումը, որ բարձրանան բեռնատարներ», - տեղեկացնում է ոստիկանությունից աղբյուրը:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ամբոխին ցրելու համար:
Ոստիկանության աշխատակիցները ցերեկային ժամերին ներգաղթյալների նման թիվն աննախադեպ են համարել: Սովորաբար նրանք գիշերով են հասնում թունելի մյուս ծայր` մաքսանենգներին մեծ գումար վճարելով:




























