Հայաստանում կարգելվի դեղատոմսով դեղերի լայն գովազդը: Այդ մասին ասված է  «Դեղերի մասին» օրենքի նոր խմբագրությունում, որի քննարկումը խորհրդարանում սկսվել է դեկտեմբերի 18-ին:

Օրենքով նախատեսվում է խստորեն սահմանազատել գովազդ եւ դեղերի վերաբերյալ տեղեկություններ հասկացությունները: Գովազդը, այն էլ` խիստ սահմանափակումներով, թույլ կտրվի առանց դեղատոմսի դեղերի համար: Մնացածների վերաբերյալ միայն տեղեկություններ տալու թույլտվություն կտրվի: 

Տեղեկությունները պիտի բազմակողմանի լինեն եւ չընդգծեն միայն դրական ազդեցությունը, ինչպես նաեւ պիտի հղում պարունակեն դեղի գրանցման հետ կապված գիտական հետազոտություններին եւ տվյալներին: Այն կարելի կլինի հրապարակել միայն մասնագիտական պարբերականներում: Նման դեղերի մասին տեղեկությունները, նույնիսկ գովազդ չպարունակող, արգելված կլինի տարածել լրավամիջոցներով: