Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանից խաբեությամբ 6 հազար լիրա շորթած Քեմալ Թայֆուն Նարգինը դատապարտվել է 4 տարվա ազատազրման։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 16-րդ դատարանում տեղի է ունեցել Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանից խաբեությամբ գումար կորզելու գործով դատավարությունը, որին մասնակցել են կողմերի փաստաբանները։
Դատախազը դատարանից պահանջել է «կանխամտածված շորթման» մեղադրանքով դատապարտել մեղադրյալին։ Դատարանը բավարարել է պահանջը եւ մեղադրայլին դատապարտել 4 տարվա ազատազրկման եւ 16 հազար լիրա տուգանք նշանակել։
Նշենք, որ 2013 թվականի հուլիսի 25-ին Պոլսո հայոց պատրիարքան ընդհանուր փոխանորդ, արք Արամ Աթեշյանը Ռամազանի տոնական ընթրիքի (իֆթար) շուրջ հանդիպել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում Էրդողանը խոստացել էր միջնորդել արագորեն հետ ստանալ Ստամբուլի կենտրոնում գտնվող եւ նախկինում հայ համայնքից խլված «Սանասարյան հան» անունը կրող շենքը։
Այս լուրը հայտնվել էր մամուլում, որից հետո պատրիարքարան է ներկայացել մի անձ՝ պնդելով, որ ինքը Ազգային կադաստրի տեսուչ է եւ «Սանասարյան հանի» վերադարձի համար անհրաժեշտ ինչ-որ փաստաթղթերի տակ ստորագրություն վերցրել եւ գործընթացի ծախսերի համար պահանջել եւ արք. Աթեշյանից ստացել 6 հազար լիրա։
Ավելի ուշ, երբ արք. Աթեշյանը կապնվել էր վարչապետի աշխատակազմի հետ՝ հասկացել էր, որ խաբեության զոհ է դարձել։




























