Թուրքիայի Աղրը նահանգի Փաթնոսի (Բադնոց-խմբ) շրջանի քայմաքամի նախկին շենքի դիմաց տեղադրված Աթաթուրքի արձանի տեղափոխման ժամանակ սկանդալային դեպք է տեղի ունեցել։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Աղրը նահանգի Փաթնոսի շրջանում քայմաքամի նոր շենք է կառուցվում, որի ընթացքում որոշվել է նախկին շենքի դիմաց գտնվող Աթաթուրքի արձանը տեղափոխել նոր շենքի մոտ։

Աթաթուրքի արձանը տեղափոխելու ժամանակ աշխատակիցները պարանը գցել են արձանի պարանոցին եւ կռունկն այն վերեւ է բարձրացրել։

Տեղում գտնվող ոստիկանները չեն միջամտել տեղի ունեցող իրադարձությանը, ինչը սոցկայքերում մեծ աղմուկ է բարձրացրել, թե ոստիկանները թույլատրել են «կախաղան» բարձրացնել Աթաթուրքին։