Ֆրանսիայի Լոնժյումո քաղաքում անհայտ անձինք գողացել են Ձմեռ պապի սահնակը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Le Parisien-ը:
Սահնակը կայանված է եղել կենտրոնական հրապարակում, սակայն այն գողացել են եղնիկների հետ միասին:
«Մենք վրդովված ենք: Սահնակը պետք է այդ վայրում մնար մինչեւ հունվարի կեսերը: Երեխաներին դա շատ էր դուր գալիս, եւ նրանք հրապարակ էին գալիս ծնողների հետ, որպեսզի լուսանկարվեն»,-հայտարարել են քաղաքապետարանից:
Նշվում է, որ այս գողությամբ քաղաքապետարանը 5,4 հազար դոլարի վնաս է կրել:




























