Beeline-ը Հայաստանում հայտարարում է , որ սույն թվականի դեկտեբերի 25–ից կբարելավվի «Infinity 512» եւ «Infinity 1024» կանխավճարային սակագնային փաթեթների օրավարձի գանձման պայմանները: Համաձայն նոր պայմանների, օրավարձը կգանձվի միայն այն դեպքում երբ բաժանորդի հաշվեկշռին առկա է օրավարձի գանձման համար անհրաժեշտ՝ 83,33 կամ 150 դրամից ավել գումար:

Եթե հաշվեկշիռը քիչ է օրավարձի անհրաժեշտ գումարից, այն չի գանձվի,  եւ ինտերնետի ծառայությունը չի տրամադրվի։ Միեւնույն ժամանակ բաժանորդի հաշվեկշիռը կմնա դրական եւ բջջային կապի ծառայությունները չեն կասեցվի: Ինտերնետ ծառայության տրամադրումը կվերականգնվի հաշվեկշռին օրավարձից ավել գումարի առկայության դեպքում` որպեսզի օրավարձի գանձումից հետո հաշվեկշիռը մնա դրական:

Վերոնշյալ փոփոխությունները կկատարվեն փուլերով սկսած սույն թվականի դեկտեմբերի 23–ից եւ կշարունակվեն մինչեւ 2016 թվականի փետրվարի 15–ը։