Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացի շարունակությունը շատ կարեւոր է, բայց մյուս կողմից էլ չարժե ակնկալել, որ նախագահների վաղվա հանդիպման ընթացքում բանակցություններն առաջխաղացման համար լուրջ հիմք կստեղծեն: Այդ մասին դեկտեմբերի 18-ին «Նովոստի Արմենիա» գործակալության փորձագիտական խմբի առաջին նիստի ժամանակ հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Աելքսանդր Մարկարովը:

Նրա խոսքով, նկատվում է լարվածության աճ, բայց դա չի հանգեցնում՝ ադրբեջանական կողմին ձեռնտու որեւէ փոփոխությունների:«Հայկական կողմը հերթական անգամ հանդես է գալիս կառուցողական դիրքորոշումով, պատրաստ լինելով քննարկել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բոլոր առաջարկները: Իրատեսականությունը թելադրում է, որ Ադրբեջանին կոչ կանեն նվազեցնել իր ստեղծած լարվածությունը»,- նշել է Մարկարովը: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, հավելեց քաղաքագետը, որ վերջին 18 ամիսներին շփման գծում լարվածությունն աճել է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի Բերն քաղաքում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: