Երկու խոշոր դեղագործական ընկերություններ համաձայնել են դեղերի ներդիրներում հայերեն թարգմանություն ավելացնել: Այս մասին խորհրդարանում «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Մասնավորապես նա նշել է, որ նման պատրաստակամություն է հայտնել Hoffmann – La Roche-ի տարածաշրջանային տնօրենը: «Կավելացնեն նրանք արդյոք հայերեն թարգմանությունը Հարավային Կովկասում կամ ողջ աշխարհում վաճառվող դեղերի ներդիրներում, մենք դեռ չգիտենք: Մեզ համար էականն այն է, որ հայ սպառողները այսպես թե այնպես կարող են ցուցումները կարդալ հայերեն»,- ասել է Խաչատրյանը: