Հայկական կողմը Բեռնի բանակցություններում բավականին ուժեղ դիրքերից է հանդես գալիս: Այդ մասին դեկտեմբերի  18-ին   «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության փորձագետների նիստին ասել է   «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտա-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը: 

Ադրբեջանական կողմը, նրա խոսքով, երկար ժամանակ փորձում էր սրել իրավիճակը, ոչնչացնել հայ հասարակության անվտանգության հիմքերը:  «Նրանք իրենց նպատակին չեն հասնի», - ընդգծել է փորձագետը: Նախագահների հանդիպումից հետո, Արամ Սաֆարյանի կարծիքով, որոշ ժամանակով խաղաղություն կհաստատվի:  «Ցանկացած բանակցություն պատերազմից լավ է եւ ես հանդես եմ գալիս հանդիպման անցկացման գաղափարի օգտին», - հավելել է Արամ Սաֆարյանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի  19-ին շվեյցարական Բեռն քաղաքում: