ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը կորոշվի երկուշաբթի, հնարավոր է, որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնի այդ պաշտոնը, տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Տվյալ հարցի աշխատանքային քննարկում է ընթանում: Երկուշաբթի առաջնորդները վերջնական որոշում կկայացնեն: Մի քանի տարբերակ է քննարկվում»,- ուրբաթ Մոսկվայում  ճեպազրույցին ասել է նա: 

Ուշակովը հիշեցրել է, որ այսուհետ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն է դառնալու: 

«Ռոտացիան դիտարկվում է ռուսական այբուբենի հիման վրա, այդ պատճառով լիովին տրամաբանական է, որ Հայաստանի ներկայացուցիչը դառնա կազմակերպության գլխավոր քարտուղար:  Սակայն այդ հարցը դեռ քննարկվում է»,- ընդգծել է նա:

Ենթադրվում է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովին ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հայտարարություն կընդունվի: