Կաթիլային ներարկումների դեղամիջոցները Հայաստանից բարեհաջող կերպով արտահանվում են ԵՏՄ երկրներ:Այս մասին խորհրդարանում «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցված է 4 543 դեղամիջոց, որոնցից մոտ 290-ը արտադրվում է մեր երկրում, դրանք հիմնականում կաթիլային ներարկումների դեղամիջոցներն են: Հանրապետությունում այդ ճյուղն այնքան զարգացած է, որ նման դեղերն արտահանվում են: Իսկ հայ արտադրողներից մեկը գրեթե ամբողջովին ապահովում է ԵՏՄ երկրներից մեկի շուկան:
Նոր օրենքը կբարելավի տեղական արտադրության հնարավորությունները, ընդ որում, ոչ միայն գործող ընկերությունների համար, այլ նաեւ նոր ստեղծվողների:
Մասնավորապես օրենքով կսահմանվեն դեղերի արտադրության եւ վերահսկողության անհրաժեշտ պրակտիկան (GXP չափանիշների սերիան) եւ կլինիկական փորձարկումները: Այլ խոսքով ասած՝ Հայաստանում այդ դաշտը ամբողջովին համապատասխան կլինի միջազգային չափանիշներին մոտենալուն, եզրափակել է Խաչատրյանը:



























