«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ կառավարության շենքին: Ոստիկանները պատ կազմեցին Նալբանդյան փողոցում՝ կառավարության շենքի դիմացի մայթին: Երեւանի փոպխոստիկանապետ վալերի Օսիպյանը վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» օրենքը, հիշեցրեց, որ դրանով արգեկվում է մոտենալ կառավարական շենքերին:
Ցուցարարներն իրենց հերթին հայտարարեցին, որ ոստիկանությունն ինքն է իր գործողությամբ ոտնահարում այդ օրենքը, քանի որ օրենքն արգելում է այդ շենքերին մոտենալ միայն աշխատանքային ժամերին, իսկ հիմա աշխատանքային օրն ավարտվել է: Ցուցարարները դիմացի մայթին կանգնած բարձարխոսերով հնչեցրին իրենց կոչերը եւ շարունակեցին երթը, որի ընթացքում կոչ են անում քաղաքացիներին փողոց դուրս գալ եւ միանալ իրենց պայքարին:
Հիշեցնենք, որ երթը կավարտվի Երեւանի Ազատության հրապարկում:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Երեւանի Ազատության հրապարակոմ ամենօրյա նստացույցերով եւ Երեւանում ու մարզերում պարբերական հանրահավաքներով պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները:





























