ԻՊ ահաբեկչական խմբավորումը միացել է մարդկային օրգանների վաճառքին: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների դեպարտամենտի տնօրեն Իլյա Ռոգաչյովը: Նրա խոսքով՝ ամեն տարի ԻՊ-ն արտաքին առեւտրի հաշվին իր գանձարանը հարստացնում է 2 մլրդ դոլարով:

«ՄԱԿ ԱԽ Մշտադիտարկման խմբի հանձնաժողվի փորձագետների, փողերի լվացման դեմ ֆինանսական միջոցների մշակման խմբի եւ անկախ ՀԿ-ների հետազոտություններից պարզ է դառնում, որ ամեն տարի նավթի եւ գազի վաճառքից ԻՊ-ը ստանում է մինչեւ 950 մլն դոլար, ցորենի եւ աշորայի վաճառքից՝ 200 մլն դոլար, ցեմենտից՝ 100 մլն դոլա, բամբակից՝ 20 մլն դոլար: Խմբավորումը զբաղվում է նաեւ ֆոսֆատների, ծծմբաթթվի եւ ֆոսֆորաթթվի վաճառքով »,- նշել է նա: