Արարատի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 30-ամյա Կ. Ս.-ին սպառնում է 4-ից 10-ը տարով ազատազրկում՝ անչափահաս աղջկա հետ ամուսնանալու, նրան հղիացնելու համար:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել Կ. Ս.-ի դեմ առաջադրված մեղադրանքով քրեական գործը: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 141 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով (քսանմեկ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ):

Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Կ. Ս.-ն 2015թ. հունիսի 18-ին փաստացի ամուսնանալով Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակչուհի, 16 տարին չլրացած` 2000թ. մարտի 11-ին ծնված Շ. Ղ.–ի հետ նույն օրը և հուլիս ամսին` չպարզված օրը, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, ինչի արդյունքում կինը հղիացել է։